Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը

Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը
23.06.2025 | 13:00

Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող պրոցեսով Հայաստանի ներքաղաքական բովանդակությունը կտրուկ փոխվում է։ Գուցե այս օրերին դա շատերի համար նկատելի չէ։ Ավելի հասկանալի լինելու համար բերեմ այլ ժամանակներից մի օրինակ։

Հանրահայտ գրոսմայստեր Յու. Ավերբախը, իր գրքերում խոսելով Տիգրան Պետրոսյանի մասին, ասում է հետևյալը. «Բազմաթիվ հավասար գրոսմայստերներից առաջ անցնելու և աշխարհի չեմպիոն դառնալու՝ Պետրոսյանի հիմնական մոտվիվացիաներից մեկը Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացումն էր. նա սրբորեն հավատում էր դրան»։

Սամվել Կարապետյանի կալանավորումը և ամբողջ պրոցեսը կարծես թե տանում է նրան, որ նախընտրական ստանդարտ մտածողությունից, որը իշխող էր, անցում կատարվի այլ մթնոլորտի՝ Հայաստանի հանդեպ պատմական պարտքի զգացում ունեցող անձանց միավորման։ Կապ չունի՝ նրանք խոշոր սեփականատերեր են, թե՝ օրվա հոգսով ապրող մարդիկ։ Ձևավորվում է նոր հասարակություն։

Սա նշանակում է՝ վեր կանգնել անձնական շահից, կուսակցական շահից, մանդատային շահից, գույքային շահից և ցանկացած այլ անհատականացված շահից։ Սա նշանակում է նաև նոր միավորների և դաշինքների հնարավորություն։ Նրանք, ովքեր կփորձեն խանգարել այս պրոցեսին, ֆիքսվելու են որպես այդպիսիք, և նրանք, ովքեր կվախենան միանալ այս պրոցեսին, նույնպես ֆիքսվելու են։

Հայաստանի հանդեպ «պատմական պարտքի զգացումը» կարող է դառնալ սուպերիդեա՝ միավորելով միլիոնավոր մարդկանց՝ անհրաժեշտ փոփոխությունների իրականացման ճանապարհին։ Փոփոխություններ, որոնցից կախված է Հայաստանի ճակատագիրը։ Դա պահանջելու է ճիշտ հարցադրումներ, գրագետ աշխատանք և ազնվություն։

Այս պրոցեսը նաև կարագացնի, ինչպես ճիշտ բնորոշում է Կարապետյանը, իշխանական նեղ խմբակի բյուրեղացումն ու մեկուսացումը, և զուգահեռ՝ կարագացնի լայն հանրային խմբերի համախմբումը միավորող գաղափարների շուրջ։

Հ.Գ. Ս. Կարապետյանի կալանավորումն ու նրա դեմ իրականացվող արշավը հղի են լրջագույն վտանգներով, որոնց մանրամասն կանդրադառնամ վաղը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ